Բաժիններ՝

Գյումրեցի 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի 16-ամյա բնակչուհի Լիլիթ Թոսունյանը, որը մարտի 2-ին տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 20.40-ին, աղջիկը հայտնաբերվել է Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում և ներկայացվել Սիսիանի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան Գյումրի տեղափոխելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031