
ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը ենթարկվելու է արմատական փոփոխությունների. Սթոլթենբերգ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը ենթարկվելու է արմատական փոփոխությունների.
«Ներկայումս մենք իրականացնում ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր հավաքական պաշտպանության ամենամեծ ուժեղացումը: Կարծում եմ, որ շատերը չեն հասկանում, թե որքան արմատական է այդ ադապտացիան (ՆԱՏՕ-ի դիրքորոշումը):
Մենք կրկնապատկում ենք արձագանքման ուժերի թվակազմը: Մենք հրամանատարական ստորաբաժանումներ ու վարչություններ ենք հիմնում բալթյան երեք երկրներում, ինչպես նաև Լեհաստանում, Բուլղարիայում ու Ռումինիայում: Դա միայն սկիզբն է:
Մենք արմատական փոփոխություններ կտեսնենք նրանում, թե ինչպես է ՆԱՏՕ-ն ուժեղացնում հավաքական անվտանգությունը` ի պատասխան Ուկրաինայում, Մոլդովայում և այլ երկրներում Ռուսաստանի գործողությունների»: