Բաժիններ՝

ԱՄՆ-ում iPhone-ի պատճառով 12-ամյա աղջիկը երկու անգամ փորձել է թունավորել մորը

Fox31 կայքի փոխանցմամբ` ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր շրջանի երիտասարդ բնակչուհու նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մոր դեմ համափորձ իրականացնելու համար: 12-ամյա աղջնակը երկու անգամ փորձել է թունավորել իր մորը:

Առաջին դեպքը գրանցվել է մարտի 2-ին: Աղջիկը մոր համար նախաճաշին պատրաստել է կաթի կոկտեյլ` դրանում լցնելով սպիտակեցնող նյութ: Դրանից հետո կինը ոստիկաններին պատմել է, որ ըմպելիս զգացել է անբնական համ, սակայն որոշել է, որ դա պարզապես իր դստեր շփոթմունքի հետևանք է:

Սակայն նույն շաբաթվա ընթացքում աղջիկը նույն նյութը լցրել է մոր ջրի շշի մեջ, որը նա պահում էր իր ննջարանում, և կինն այս անգամ քլորի հոտ է զգացել: Դրանից հետո նա զրուցել է դստեր հետ և պարզել է, որ նա ցանկացել է մորը սպանել նրա համար, որ նա իրենից խլել է iPhone հեռախոսը:

Ոստիկանները ձերբակալել են դեռահասին և նրան ուղարկել են անչափահաս հանցագործների բանտարկության կենտրոն: Հայտնի չէ, թե ինչու է մայրն աղջկանից խլել iPhone-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս