Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ շատ կարևորում են բնակչության համար խնայողությունների այլընտրանքային գործիք առաջարկելը:
«Պարոն Նազարյան, որ Դուք ասում եք՝ էդ ճոխությունները չի մտնում, մենք էդ ճոխությունների համար ենք հիմա վճարում: Եթե Բիբինը էդ ճոխությունները չաներ, լեսքսուսներ չվարձեր, վերանորոգումների վրա միլիոնավոր գումարներ չծախսեր…»:
Լեդի Գագան ու Օռնելա Մուտին կմասնակցեն Բաքվի Եվրոպական խաղերի բացմանը Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, հայտնում է Sputnik.az-ը:
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում միջադեպի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ին հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
«Կազմակերպությունն ո՞վ ա, որ մեր երկրի դեմ կարողանա խոսա: Բացահայտ եմ հայտարարում: Ինքը չի եկել, Աստված իրա հետ, իրա մեղքը վիզը: Ինքը շատ ա փոշմանելու, որ չի եկել: Այս էս խնդրի մեջ դոլարի խնդիրն ա, որ մի տարվա մեջ փակենք»,- ասաց Վ.Այվազյանը:
Իջևանում երկու օր է քննարկվում են իրավապահների աննախադեպ գործողությունները՝ Տավուշի մարզի քննչական վարչության քննիչ Մովսես Թամազյանը հունիսի 9-ի երեկոյան վերամբարձ մեքենա է բերել «Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի տան մոտ և պատշգամբով մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործել 3-րդ հարկ՝ խուզարկություն կատարելու:
Հունիսի 10-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թումոյի» այգում վերցրել են 1998 թ. ծնված Կարեն Մ.-ի հեռախոսը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանից արդեն ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Հինգշաբթի օրը, «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդը պաշտոնապես ներկայացվեց՝ որպես «Ալ-Սաադի» ֆուտբոլիստ:
Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն:
Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ժամանել է Ադրբեջան՝ ներկա գտնվելու առաջին Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Մոսկվայի հարավում 11-րդ հարկից մարդ է ընկել ու ողջ մնացել, հայտնու է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:
Հունիսի 11-ին, ժամը 02.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքի մոտ «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու:
Ղազախստանն ու Հայաստանը 5 մլն դոլարի պայմանագրեր են կնքել բժշկական սարքեր, դեղամիջոցներ, լաքաներկային արտադրատեսակներ, պարարտանյութեր ու ջերմամեկուսիչ սարքերի մատակարարման վերաբերյալ:
Այլ երկրի կազմակերպությունը, որը մենաշնորհ ունի ՀՀ-ում, թքած ունի Հայաստանի օրենսդիր մարմնի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Վեդիի գետում խեղդված են հայտնաբերել երկու անչափահաս եղբայրների, որոնք, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, միակողմանի ծնողազուրկ են:
Ժամեր առաջ ավարտվեց Մշակույթի նախարարությունում մեկնարկած Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված «ծածկադմփոց մրցույթը», որի արդյունքներով ձայների 9 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ տնօրեն «ընտրվեց» Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը:
Հունիսի 13-15-ին հյուսիսային շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Ըստ Գուրգեն Արսենյանի՝ ՀԷՑ-ի թալանի մեջ մենակ Բիբինը չի, այլ շատ «յան»-երով մարդիկ կան, որոնց մասին լռում են, բայց նրանք զբաղված են կողոպուտով, հետո կանգնում, ասում են՝ բա մենք ի՞նչ կապ ունենք. ««Յան»-եր լիքը կան, որոնք մասնակցում են այդ սխեմաներին: Մենք ի՞նչ պետք է անենք, որ այդ ֆորմուլայից կարողանանք դուրս գանք: Սա մեր ժողովրդի համար կենսական հարց է»:
Հունաստանի կառավարությունը «ճնշում» է անվանել Արժույթի միջազգային հիմադրամի ներկայացուցիչների հեռանալը բանակցային գործընթացից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի կառավարության ներկայացուցչին:
Ե.Զախարյանը խոսեց նաև ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից, չփոխհատուցված վնասից ՝ 23.4 մլրդ դրամ, որի օբյետկտիվ պատճառների մասին, ըստ նրա, տարբեր ամբիոններից խոսվել է. «Եթե հանձնաժողովը չնախատեսի այդ գումարը սակագնում, ապա դա կառաջացնի շղթայական սնանկացման գործընթացներ, ընդհուպ մինչև բանկեր»:
2015 թվականին համայնքային բյուջեի և բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցներով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ընթացքն է քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Ինքը տնտեսվարող է, Աստված իր հետ, նման վերաբերմունքի դեպքում մենք էլ կունենանք համանման վերաբերմունք, անկախ նրանից՝ էդ կազմակերպության ծագումնաբանությունը որտեղից է»:
Բազմաթիվ անգամներ մենք բարձրաձայնել ենք այն մասին, որ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, Գյումրիում ներդրումային ծրագրերի իրականացման լավագույն միջոցը հարկային արտոնությունների սահմանումն է և ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Համաշխարհային բանկի՝ երիտասարդ մասնագետների ծրագրի մասին, որին կարող են դիմել մինչև 32 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Երկուշաբթի օրը կյանքի 66-րդ տարում մահացած աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլիի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 13-ին, Վագանկովսկի գերեզմանատանը, RIA Novosti-ին հայտնել է «Ջունա» սերիալի պրոդյուսեր Մարկ Լևին:
2015 թվականի ապրիլի 11-ին` ժամը 17:30-ից մինչև ապրիլի 13-ը ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը սոսնձով վնասել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Ավանի Իսահակյան 31/Ա հասցեում գտնվող բանկոմատի ստեղնաշարը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերաբերյալ, տեղեկացնում է haqqin.az-ը: