Բաժիններ՝

Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Բաքվում

Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ժամանել է Ադրբեջան՝ ներկա գտնվելու առաջին Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի նախագահին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ռազմավարական, գործընկերային, քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու այլ ոլորտներում երկու երկրների հարաբերությունների հաջող զարգացումը

Կողմերը վստահություն են հայտնել, որ հարաբերությունները հետագայում կընդլայնվեն:
Էրդողանն ու Ալիևը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս