Բաժիններ՝

Վաղը տեղի կունենա աստղագուշակ Ջունայի հուղարկավորությունը

Երկուշաբթի օրը կյանքի 66-րդ տարում մահացած աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլիի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 13-ին, Վագանկովսկի գերեզմանատանը, RIA Novosti-ին հայտնել է «Ջունա» սերիալի պրոդյուսեր Մարկ Լևին:

«Ջունային կհուղարկավորեն շաբաթ օրը: Նախ՝պատարագ կմատուցվի,ասորական եկեղեցում»,-ասել է պրոդյուսերը:

Ջունան խորհրդային աստղագուշակ էր: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ տարբեր տարիների նրա հաճախորդներն են եղել խորհրդային գործիչներ Լեոնիդ Բրեժնևը, Իլյա Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն, նկարիչ Իլյա Գլազունովը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն ու Մարչելլո Մաստրոյանին, ինչպես նաև կինոռեժիսորներ Անդրեյ Տարկովսկին ու Ֆեդերիկո Ֆելլինին:

Ջունային կհուղարկավորեն որդու՝ Վախթանգի գերեզմանի հարևանությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930