Բաժիններ՝

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 13-15-ին հյուսիսային շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի  13-ի ցերեկը արևելյան շրջաններում, 16-ի ցերեկը ամենուրեք կնվազի 2-3 աստիճանով:

12.06arm
Երևանում`

Հունիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

arm 12.06
Երևանի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.30C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.40C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930