«Այն պատասխանը, որն ուղարկել է այդ պերսոնաժը, ուղղակի արհամարանք է երկրի բարձրագույն իշխանության հասցեին»

Այլ երկրի կազմակերպությունը, որը մենաշնորհ ունի ՀՀ-ում, թքած ունի Հայաստանի օրենսդիր մարմնի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես սա մեղմ եմ ասում՝ չասելով, որ նա արհամարում է ՀՀ-ն: Այն պատասխանը, որն ուղարկել է այդ պերսոնաժը, ուղղակի արհամարանք է երկրի բարձրագույն իշխանության հասցեին: Սրանից թող հետևություն անեն այն մարդիկ, ովքեր պետք է վիրավորվեն»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նա նշեց, որ այս վիճակին հասել ենք հենց վատ մենեջմենթի արդյունքում: Հավաստելով իր հագանքը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ Ն. Զոհրաբյանը նշեց, որ ուզում է հավատալ, որ ուռճացված ծախսերը ներառված չեն սակագնում, բայց հավելեց. «Ի՞նչ վստահություն պիտի ունենամ, որ, օրինակ, սպիսատ եղած մի կամազ վերանորոգելու համար ծախսել են 2 մլն 550 հազար դրամ, կամ 340 հազար դրամով գնել են «Մազ»-ի տորմուզներ՝ արգելակներ, կամ Մանուշակ 99 հասցեում 1 մլն 110 հազար դրամով վարձակալել են բնակարան և նման էսպիսի անհեթեթագույն ծախսեր, մեկ տարվա ընթացքում 95 մլն 130 հազար ծախսել են մի շարքից դուրս եկած և վաղուց օգտագործման ոչ ենթակա ավտոմեքենա վերանորոգելու համար, էլ չեմ խոսում իրենց շքեղագույն ծախսերի համար, դրանք իրապես ներառված չեն սակագնի բարձրացման գնում»:

Ըստ պատգամավորի՝ այսօր գործ ունենք կատարված փաստի հետ, պետք է մտածել հետևանքները վերացնելու մասին: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ներկայացրել է համակարգի առողջացման փաթեթ և մեխանիզմներ գործադրելու, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս