Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում միջադեպի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ին հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք՝ մի խումբ անձանց կողմից Մուշեղ Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել էր երկու անձ:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նրանցից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին է, մյուսը՝ Յուրա անունով մեկը:

Տեսանյութեր

Լրահոս