Բաժիններ՝

«Իջևանի ԲԿ» նախկին տնօրենի տունը խուզարկելու համար քննիչը դիմել է աննախադեպ միջոցների. «Ազատություն»

Իջևանում երկու օր է քննարկվում են իրավապահների աննախադեպ գործողությունները՝ Տավուշի մարզի քննչական վարչության քննիչ Մովսես Թամազյանը հունիսի 9-ի երեկոյան վերամբարձ մեքենա է բերել «Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի տան մոտ և պատշգամբով մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործել 3-րդ հարկ՝ խուզարկություն կատարելու: Ներսիսյանը «Իջևանի բժշկական կենտրոնում» տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ գործում ներգրավված է որպես վկա: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց, որ խուզարկության պահին եղել է հարևան Գետահովիտ գյուղում՝ նշում էր կնոջ ծննդյան օրը: Հարևանները զարմացել են, թե ինչ է կատարվում իրենց շենքում, ահազանգել են տան տիրոջը:

«Ասել եմ՝ կուլտուրա ունեցեք, վերջացնեմ… աշխարհի հյուրեր ունեմ… կգամ, ինչ որ պետք է՝ կանենք։ Հասկացանք, հարգում ենք՝ դատարանն էլ, վճիռն էլ։ Կգանք, կանենք», – պատմեց Հրաչյա Ներսիսյանը։

«Ազատության» հարցին ի պատասխան քննիչը նշեց, որ ինքը իրավասու չէ մեզ ներկայացնելու, թե ինչի համար է կատարում խուզարկություն:

«Քննչական գործողություններ էինք կատարում՝ խոչընդոտեցին, չեն ցանկանում խուզարկություն անենք։ Գոյություն ունի դատարանի որոշում», – ասաց քննիչ Թամազյանը։

«Իջևանի բժշկական կենտրոնի» նախկին տնօրենի ներկայությամբ խուզարկության վերաբերյալ արձանագրություն չի կազմվել: Հրաչյա Ներսիսյանը համապատասխան բողոք է ներկայացրել Տավուշի մարզային դատախազին: Դատախազ Տիգրան Սարգսյանը «Ազատության» հարցին ի պատասխան նշեց, որ «բողոքը քննարկման փուլում է»:

Երեկ այս պատմությունը նոր զարգացումներ է ստացել՝ երեկոյան Հրաչյա Ներսիսյանի հարևան Էդգար Ամիրյանը հրավիրվել է ոստիկանություն՝ որպես վկա, որտեղ նրան ձերբակալել են։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս