Բաժիններ՝

Գողություն՝ «Թումոյի» անվան զբոսայգում

Հունիսի 10-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թումոյի» այգում վերցրել են 1998 թ. ծնված Կարեն Մ.-ի հեռախոսը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Երևանի «Թումոյի» անվան զբոսայգում ոմն Գարիկ, չարաշահելով վստահությունը, զանգահարելու պատրվակով Կարեն Մ.-ից վերցրել է բջջային հեռախոսը և հեռացել` պատճառելով 80.000 դրամի վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Գարիկը 1997 թ. ծնված Գարիկ Ղ.-ն է, որը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս