«Ես էն մարդն եմ, որ իրա դեմն էլ եմ ասում, լյուբոյ տեղ էլ եմ ասել, պատրաստ եմ»
«Եկեք մի հատ հասկանանք՝ Բիբինը գումարած-հանած մի հատ ձեռնարկության տնօրեն է: Բիբինը չի որոշում մեր երկրում: Եկեք հասկանաք՝ ինչ է տեղի ունենում»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նա փորձեց պարզաբանել, թե ինչպես է էներգետիկ համակարգում պարտքն առաջացել: Այվազյանի խոսքով՝ ԱԷԿ-ի արտադրած հոսանքի գինը նվազել է 2 դրամով, ՀԷԿ-երը նույնպես իջեցրել են գինը, բայց, ցավոք, Վրաստանում հիդրոէներգետիկան տալիս է ողջ արտադրանքի 67%-ը, իսկ Հայաստանում՝ 33%-ը:
Ըստ նրա՝ անցած տարի, որ սակագինը դարձրին 11 ցենտ, ոչ ոք չէր կարող ասել, որ «վդռուգ» դոլարը «կթռնի» ու եթե հարևան երկրներում փոխարժեքը բարձրացել է 30-40%, ՀՀ-ում՝ 17% է: Այվազյանի խոսքով՝ հաշվարկելու դեպքում ստացվում է 52 դրամ, որից հիդրոէներգետիկայիմասը հանելու դեպքում ստացվում է 6.7 դրամ. «Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունենում, եկեք հասկանանք ի՞նչ է մեր մոտ տեղի ունենում, որ դրան լուծում տանք: Այսինքն՝ ԱԷԿ-ը, որ կանգնել է 90 օր, մենք 9 դրամանոցի փոխարեն ուզած-չուզած առել ենք 38 դրամ ու տվել ենք քաղաքացուն»:
«Բիբինը ծախսել ա, չի ծախսել, էդ Բիբինի խնդիր ա: Էլի եմ ասում ու ես էն մարդն եմ, որ իրա դեմն էլ եմ ասում, լյուբոյ տեղ էլ եմ ասել, պատրաստ եմ»,- ասաց Վ.Այվազյանն ու շարունակեց,- Հիմա էդ 24 մլրդ դրամը պիտի տանք: Իրա 102 մլրդը, Աստված իրա հետ, 102 մլրդի համար Բիբինի կատարած գործողությունների համար, էդ կազմակերպության կատարած գործողությունների շռայլությունների համար մեր ՀՀ քաղաքացին մի լումա վճարելու ո՛չ իրավասություն ունի, ո՛չ էլ վճարելու է: Հստակ հայտարարում եմ բոլոր տեղերը»:
Վ.Այվազյանի կարծիքով՝ պետք է լուծում գտնել, «հալվա ասելուց բերանը չի քաղցրանա»: Նա նշեց, որ առաջարկում են ռիսկը կիսել, մի մասը վերցնի կառավարությունը, մի մասը՝ կազմակերպությունը եթե ավելացվի, եկամուտների ավել մասը սակագնից գեներացվելու է. «Խնդիրը վարկի գումարը սակագնի մեջ չնստի, բայց արտադրող կայանները սատկում են, ընկել են պարտքերի ու վարկերի տակ, կամ ասում են պետբյուջեն փոխհհատուցի, բայց բյուջեն փող ո՞րտուց ա գալիս, է, հարկ ա»:
«Կազմակերպությունն ո՞վ ա, որ մեր երկրի դեմ կարողանա խոսա: Բացահայտ եմ հայտարարում: Ինքը չի եկել, Աստված իրա հետ, իրա մեղքը վիզը: Ինքը շատ ա փոշմանելու, որ չի եկել: Այս էս խնդրի մեջ դոլարի խնդիրն ա, որ մի տարվա մեջ փակենք»,- ասաց Վ.Այվազյանը:
Այվազյանի հաշվարկով՝ ՀՀ-ում միջին ընտանիքը 250-300 կվատ է օգտագործում ամսական. «Դա նստում է 1500-2000 դրամ էս ամբողջ միլիարդների վրա: Կառավարությունն ասում ա՝ քանի որ ինդեքսացիա չեմ անում մյուսներին, Այվազայն Վարդանը 500-600 հազար ա ռոճիկ ստանում, մարդ կա 60 հազար ա ստանում, ասում ա՝ արի իրան ինդեքսացիա անենք, էդ ստվեր, ներքևի մակարդակին, էն մանցածը էս մի տարվա ընթացքում փողը տանք, 24 մլրդ կունենանք, կնստենք կնայենք»:
Այվազյանը նշեց, որ պետք է վերանայել էներգետիկ համակագը և հավասարակշռել ռիսկերը: