«Այդ հիմնարկի ցանկացած բաժնետեր կարար գար, բռներ, շալվարները հաներ, ասեր՝ էս ի՞նչ եք անում»

«Սակավաջրությունը կարող է անընդհատ կրկնվել, ի՞նչ ենք անելու, որ դա չդառնա փորձանք՝ ՀՀ քաղաքացու համար: Մենք կամաց-կամաց անցնում ենք փորձանքի ռեժիմի: Դա բնական մենաշնորհ է, ու շատ վատ է կառավարվում այդ կազմակերպությունը: Դուք ասացիք՝ իրենք 22 մլրդի գնումներ են արել շուկայականից բարձր գներով: Շուկայականից բարձր գներով գնումներ կատարելը այդ հիմնարկի նկատմամբ հանցագործություն է կոչվում: Այդ հիմնարկի ցանկացած բաժնետեր կարար գար, բռներ, շալվարները հաներ, ասեր՝ էս ի՞նչ եք անում, խի՞ եք ավիրում, խի՞ եք սնանկացնում իմ հիմնարկը: Ես չգիտեմ, որ դրա անունը կոչվում է տնտեսվարում: Դա տեղավորվում է Քրեական օրենսգրքում, դրա անունը ուրիշ բառ է»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Ըստ նա՝ ՀԷՑ-ի թալանի մեջ մենակ Բիբինը չի, այլ շատ «յան»-երով մարդիկ կան, որոնց մասին լռում են, բայց նրանք զբաղված են կողոպուտով, հետո կանգնում, ասում են՝ բա մենք ի՞նչ կապ ունենք. ««Յան»-եր լիքը կան, որոնք մասնակցում են այդ սխեմաներին: Մենք ի՞նչ պետք է անենք, որ այդ ֆորմուլայից կարողանանք դուրս գանք: Սա մեր ժողովրդի համար կենսական հարց է»:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ ոչինչ չանել չեն կարող. «Մենք այստեղ գործառույթ չունենք, չենք կարող մտնել սեփականատիրոջ շահույթի մեջ ՀՀ օրենքներով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930