Խավին՝ «Ալ-Սաադի» մարզաշապիկով
Հինգշաբթի օրը, «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդը պաշտոնապես ներկայացվեց՝ որպես «Ալ-Սաադի» ֆուտբոլիստ:
Խավին այստեղ հանդես կգա 6 համարի մարզաշապիկով:
«Ալ-Սաադի» հետ Խավիի պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար` հետագայում երկարաձգվելու հեռանկարով, սակայն արդեն, հավանական է, որ մարզչի դերում:
Իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան, սկսած 1998թ., Խավին անց է կացրել «Բարսելոնայում»: «Կապտանռնագույնների» կազմում ֆուտբոլիստը 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 4 անգամ` Չեմպիոնների լիգայի:
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Խավին դարձել Աշխարհի 2010թ. առաջնության չեմպիոն և երկու անգամ հաղթել Եվրոպայի առաջնությունը (2008, 2012):
Պատրաստեց Անի Գաբուզյանը