Բաժիններ՝

Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել Իլգար Մամեդովին

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերաբերյալ, տեղեկացնում է haqqin.az-ը:

Համաձայն տվյալ որոշման՝ նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեղադրել է REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովի դեմ հարուցված գործում իրավական, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ ու 18-րդ հոդվածների խախտումների մեջ: այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իլգար Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաևը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին վերացնել նրա իրավունքների խախտումների հետևանքներն ու անհապաղ ազատ արձակել:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նաև մտադիր է այդ հարցին անդրադառնալ 2015թ. սեպտեմբերին, ու եթե մինչ այդ Մամեդովն ազատ չարձակվի, կոմիտեն կբարձրացնի Ադրբեջանի նկատմամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու հարցը:

REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը կալանավորվել էր 2013թ. փետրվարի 4-ին: Նրան մեղադրում են 2013թ. հունվարին Իսմայիլինսկի շրջանում անկարգությունների կազմակերպման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս