Կարճ տեսահոլովակը ցուցադրում է տղամարդկանց նորաձևությունում տրենդների փոփոխության 100 տարվա պրոցեսը:
ILSUSSIDIARIO.NET-ը գրում է, որ Թուրինի «Յուվենթուսը» փոխարինող է փնտրում Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի համար:
Ամերիկացի Ռասել Փաուելը կտավի կարիք չի զգում: Որպես կտավ՝ նրան ծառայում է ձախ ափը, որի վրա նա ստեղծում է հայտնիների դիմանկարներ, հայտնում է Metro-ն:
Հուլիսի 11-ին, ժամը 10.00-ից մինչև 18.52-ը թիվ 46 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Բուժական գյուղում իրականացրել է հերթապահություն պարապլաներային թռիչքների մրցումների անցկացման ժամանակ:
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները կոչ արեցին քաղաքական բոլոր ուժերին` միանալ իրենց շարժմանը։
ESPN 700-ը փոխանցում է MLS-ում հանդես եկող «Ռեալ Սոլթ-Լեյքի» տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելի խոսքերը, ով նշել է, որ Յուրա Մովսիսյանը չի տեղափոխվի իրենց ակումբ
Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 15-ամյա բնակչուհին երեկ տանից փախել է՝ թողնելով գրություն:
Ծովաբողկն աճում է մեր երկրում, այն կարելի է գնել շուկայում, սակայն հազվադեպ է կիրառվում մեր սննդակարգում, այնինչ բույսի կծվահամ «արցունքի հեղեղ» առաջացնող արմատն ունի հրաշալի բուժիչ հատկություններ։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հարձակվողների գնման անհրաժեշտություն է տեսնում:
Նախօրեին՝ «Սահման» համահայկական փառատոնի շրջանակներում, «Ժայռ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կայացել է անվանի հայ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի լուսանկարների ցուցահանդեսը:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման հարցը տարիներ շարունակ քննարկվում է, սակայն դեռ փոխզիջում ձեռք չի բերվել:
Պապի խնդրանքը զարմացրել է պաշտոնյաներին, բայց նրանց վստահեցրել են, որ կկատարեն այն:
Իսպանական ակումբը «Միլան» տեղափոխված Կարլոս Բակային փոխարինող է գտել:
Հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ երեկոյան մի կին իր 250.000 դրամ արժողության բջջային հեռախոսը մոռացել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող ավտոմեքենայում և կարծում է, որ այն հափշտակել է տաքսու վարորդը` 1994 թ. ծնված Դավիթ Ղ.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
«Ես կոչ կանեի հասարակական կազմակերպություններին կամ նախաձեռնող խմբերին՝ միմյանց հետ ընդհանուր լեզու գտնել և կարողանալ գոնե այդ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի շուրջ գալ ընդհանուր հայտարարի, այլապես հիմա՝ այս փուլում, երբ, եթե չեմ սխալվում, նախաձեռնող խմբերից 3 խումբ փոխվեց, առնվազն պարկեշտ չի լինի միանալ նախաձեռնող խմբերից որևէ մեկին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Սոյուզ»-«Ապոլոն» խորհրդաամերիկյան համատեղ օդաչուավոր տիեզերական թռիչքի իրականացման 40-րդ տարեդարձին:
Եվրոպական հանձաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը դրական են գնահատել Հունաստանի վերջին առաջարկությունը տնտեսական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ՝ հայտնելով եվրոգոտու երկրների կառավարություններին, որ դրանք կարող են հիմք լինել բանակցությունների համար:
Հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Հուլիսի 11-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/2 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ, հոսպիտալացվել է Վատիկանում դատական նիստից մի քանի ժամ առաջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կողմերը համաձայնեցրել են եռամյա պայմանագիր:
Քարոզչաքաղաքական այս ճնշմանն դիմաց ԻՊ-ի մի քանի տասնյակ զինյալ ձերբակալելը թատերական ներկայացման մեկ արար է պարզապես: Նման բեմականացումները, թվում է, որ ուշացած են եւ դժվար թե կարողանան փոխել Անկարայի վաստակած հռչակը այս առումներով:
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 96/հ եզրակացության՝ երեխայի մոտ, համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, ախտորոշվել է «Սուր աղիքային ինֆեկցիա, հիպոթերմիկ ցնցումներ», որն ուղեկցվել է կոմայով, զարգացել է կղանքի մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերված «Շիգելլա» մանրէների ազդեցությամբ և պատճառվել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Շաքարային դիաբետի դեպքում անհրաժեշտ է կարգավորել ածխաջրերի փոխանակումն օրգանիզմում։
Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ կայանված վիճակում, բեռնաթափման ժամանակ, շրջվել է ձորը:
Առաջին անգամ «FIFA 16» խաղում կլինի կանանց ֆուտբոլի թիմ, բայց դա միայն Ավստրալիայում: Ինչպես հաղորդում է Gamespot կայքը՝ երկրպագուների քվեարկության արդյունքում՝ հաղթել է հենց Ավստրալիայի հավաքականի ներկայացուցիչ Սթեֆ Քեթլին:
Նրա խոսքով՝ կողմերը «դեռ երբեք չեն եղել հաջողությանն այդքան մոտ, որքան հիմա»: «Կարևոր առաջընթացը ձեռք է բերվել վերջին շաբաթներին»,-նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Հայաստանի Հանրապետության հյուրանոցային տնտեսությունը դժվարին ժամանակներ է ապրում։ Ոլորտը 2014 թվականին հայտնվել է խորը ճգնաժամի մեջ` կտրուկ անկում գրանցելով գրեթե բոլոր ուղղություններով։
Հուլիսի 11-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: