![](/banners/BeFunky-design.jpg)
Արվեստ՝ առանց սահմանների. Ամերիկացին աստղերի դիմանկարներ է նկարում իր ձեռքի ափին
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/Lennon.jpg)
Ամերիկացի Ռասել Փաուելը կտավի կարիք չի զգում: Որպես կտավ՝ նրան ծառայում է ձախ ափը, որի վրա նա ստեղծում է հայտնիների դիմանկարներ, հայտնում է Metro-ն:
Ռասելն ուսուցիչ է Կալիֆոռնիայի Սան-Խոսե դպրոցում, իր աշխատանքները ստեղծում է շատ արագ, քանի որ արագությունից է կախված վերջնական արդյունքը:
Նկարիչը ներկը մի քանի շերտ քսում է, ու մինչ այն կհասցներ չորանալ, ձեռքի ափը դնում է սպիտակ թղթին ու սեղմում: Նկարը ստացվում է կիսաթափանցիկ, իսկ Փաուելի ձեռքի ափի գծերը միախառնվում են աստղերի դեմքերի հետ: