Բաժիններ՝

ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Իրանին

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը սպառնացել է, որ Վիեննայից ԱՄՆ պատվիրակությունը կհեռանա, եթե Իրանի ներկայացուցիչները պատրաստ չլինեն արդյունավետ բանակցությունների Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ կողմերը «դեռ երբեք չեն եղել հաջողությանն այդքան մոտ, որքան հիմա»: «Կարևոր առաջընթացը ձեռք է բերվել վերջին շաբաթներին»,-նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Ընդ որում՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ «եթե Իրանը չցուցաբերի հետաքրքրություն արդյունավետ բանակցությունների հարցում, ապա ԱՄՆ պատվիրակությունը տուն կվերադառնա»:
«Խոսքը ոչ թե վերջնաժամկետի, այլ շարունակվող բանակցությունների օգտակարության մասին է»,-բացատրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031