
Դենդիից մինչև հիփսթեր. ոճաբանները ցուցադրել են տղամարդկանց նորաձևության 100 տարվա էվոլյուցիան

Կարճ տեսահոլովակը ցուցադրում է տղամարդկանց նորաձևությունում տրենդների փոփոխության 100 տարվա պրոցեսը:
Mode պորտալը ստեղծել է երկու րոպեանոց տեսահոլովակ, որը ցուցադրում է տղամարդկանց նորաձևության 1915-2015 թթ. էվոլյուցիան:
Տեսահոլովակը հրապարակվել է Glam-ի պաշտոնական Youtube ալիքում և 1 օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 800 հազար դիտում:
Տեսահոլովակը դիտելիս հասկանալի է դառնում, որ անցած 100 տարիների ընթացքում տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ընկել են ծայրահեղությունների մեջ:
20-րդ դարի 30-ական թթ. քմաճաշակ, պճնազարդ Borsalino բաճկոններից և գլխարկներից, մինչև 1970-ականների դիսկո ոգով անզուսպ հագուստներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը