Վարկատուների հետ համաձայնության բացակայությունը կհարվածի Հունաստանի բանկային համակարգին արդեն երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով եվրոպական պետության բանկային ոլորտի ներկայացուցչին:
Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչ Սիմոնա Վիզենբերգը հայտնել է, որ Բավարիայում ձերբակալվել է զինված տղամարդ, որը մեքենայից կրալ է բացել ու սպանել է երկու մարդու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի կենտրոնում 32-ամյա տղամարդու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու եւ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Այսօր՝ հուլիսի 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց:
Հուլիսի 10-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 TO 998 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով 1987 թ. ծնված վարորդ Դ. Դ.-ը տեղում մահացել է:
Գրիգոր Գրիգորյանը ծնվել է 1996թ.Երևանում, դպրոցն ավարտելուն պես ընդուվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ: 20.06.2014 զորակոչվել է բանակ՝ ԼՂՀ: 30.04.2015թ. թշնամու գնդակից ծանր վիրավորվել է: Մարտակերտի հոսպիտալի բժիշկ Սամվել Գևորգյանը, կատարելով դժվարին վիրահատություն, փրկել է տղայի կյանքը: Այնուհետև Գրիգորին տեղափոխել են Երևան, և հետագա վերականգնողական բուժումը նա ստանում է Կայազորային հոսպիտալում:
Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննության ենթարկելով քաղաքացի Մ.Կ.-ի կողմից հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը, լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ արդեն մեկ ամիս է, ինչ համոզում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Եկատերինա (Էկա) Զգուլաձեին զբաղեցնել Ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնը, հայտնում է «112 Ուկրաինան»:
Ամերիկացի հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնի խնդրանքը՝ թույլ չտալ Հյուսիսային ծովով նավարկել ֆինվալի միս տեղափոխող Winter Bay նավին, մերժվելու է, հայտնում է «Իզվեստիան»:
Այս պահին գործընթացն ավարտվել է 306 շենքում: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ու Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են Վիեննայում՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում մտահոգություն հայտնեց համացանցային տիրույթում հայկական ազգային երաժշտության տարածելիության ու այդ անվան տակ հայտնվող մեծ թվով խոտանների վերաբերյալ:
Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան ու Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)` որպես գործընկերներ:
Ռուսական դեղին կայքերում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում մեղադրվում է բռնի գործողություններ կատարելու մեջ, կատարյալ զրպարտության վառ օրինակ է: Այդ` մինչ այժմ անհայտ ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք և միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը:
Այսօր ժամը 12:00-ին ավարտելով իր հացադուլը՝ Վ. Գասպարին ասաց, որ ինքն ամեն դեպքում էլի գնալու է և նույն վայրում այդ նույն պաստառներով կանգնելու է, միայն թե հացադուլ չի կարող երկար անել, քանի որ աշխատում է: Վ. Գասպարին վստահ է, որ իր առանձնատան գոմաղբ դնելու հետևում կանգնած են իշխանությունները: Նա նաև նշեց, որ այսօր իրենց տան մոտ գոմաղբ չի եղել:
Բանգլադեշի Միմիենսինգհ քաղաքում նվազագույնը 23 մարդ է մահացել աղքատ ընտանիքներին անվճար հագուստ բաժանելու ժամանակ, հայտնում է BBC-ն: Նվազագույնը 50 մարդ տուժել է: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա:
2015թ. հուլիսի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բոլիվիայում մի խումբ հնդկացիների ու ակտիվիստների հետ հանդիպմանը անկեղծորեն ներողություն է խնդրել Ամերիկայի գրավման ժամանակ եկեղեցու գործած հանցագործությունների համար, հայտնում է LifeNews-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած դեպքով այս պահի դրությամբ կա ձերբակալված 3 անձ, գործը քննվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Հուլիսի 9-ին, ժամը 21.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի գերեզմանոցի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է ձևավորել Թուրքիայի կառավարության կազմը:
Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել:
Աիդա Պետիկյանը զգուշացրեց՝ դեկորատիվ ջրավազաններից օգտվելն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում
Արմավիրում 16-ամյա աղջիկը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իր կամքին հակառակ տարբեր ժամանակահատվածներում տարբեր տղամարդիկ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով հավակնում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրվել թեկնածու, կես տարում նախընտրական արշավի կարիքների համար հավաքել է ավելի քան 114 մլն դոլար:
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին, որտեղ հայտարարել է, որ իր ընտանիքը բնակության նպատակով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։
Հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սևան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 26RR888 պետհամարանիշի ավտոմեքենան,(վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հաստատել է «օկուպացված տարածքներ» այցելող արտասահմանցի քաղաքացիների նկատմամբ պետական դիրքորոշումը՝ տեղեկացնելով «սև ցուցակի» համալրման մասին:
Ինչպես վկայում են առևտրի տվյալները, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: