
Լուի Վան Գալ. «Հարձակվողների հետ կապված պրոբլեմներ կան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հարձակվողների գնման անհրաժեշտություն է տեսնում:
Դեռևս «Մանչեսթեր Յունայթեդն» այնքան էլ ակտիվ չէ տրանսֆերային շուկայում` հասցնելով ուժեղանալ միայն վինգեր Մեմֆիս Դեպայով, ինչպես նաև պաշտպան Մատե Դարմիանով, ում տեղափոխության մասին կհայտարարվի մոտ օրերը:
Վան Գալին անհանգստացնում է հարձակվողների քանակը: Հաշվի առնելով Ռոբին Վան Պերսիի հնարավոր վաճառքը «Ֆեներբախչեին»` թիմում մնում են միայն Ռունին և Դեպայը:
«Տեսնենք, ինչպես կկարողանանք լուծել այս պրոբլեմը: Այս պատճառով էլ մենք գնեցինք Դեպային: Նա կարող է խաղալ հարձակման կենտրոնում, ինչպես դա լինում է հավաքականում: Ինչ վերաբերում է Ռոբին Վան Պերսիին, ապա, երբ մենք զգանք, որ նա գնում է, այդ ժամանակ էլ կհայտարարենք տրանսֆերի մասին: Հիմա մենք չունենք այդ զգացողությունը»,- ասել է Լուի Վան Գալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը