Բաստիան Շվայնշտայգերը և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են եկել
Կողմերը համաձայնեցրել են եռամյա պայմանագիր:
Ուրբաթ Bild-ը տեղեկացրել էր, որ «կարմիր սատանաները» երկամյա պայմանագիր են առաջարկել: Երեկոյան տեղեկություն է ստացվել, որ կողմերը համաձայնության են եկել, իսկ առաջարկված պայմանագրի ժամկետը երկարաձգվել է ևս 1 տարով: Շվայնշտայգերի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կլինի տարեկան 10 մլն եվրո:
Անցած տարի Աշխարհի չեմպիոն դարձած անվանի գերմանացու ձեռքբերումը «Մանչեսթեր Յունայթեդի» վրա կնստի 20 մլն եվրո: «Բավարիայի» ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկի` Բաստիանին թիմում պահելու համար:
Շվայնշտայգերն իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բավարիայի» կազմում և մասնակցել է պաշտոնական 500 հանդիպման:
Նրա ակտիվում կա Բունդեսլիգայի 8 հաղթանակ, Գերմանիայի 7 գավաթ, ինչպես նաև՝ 2012-13 թթ. Չեմպիոնների լիգայի հաղթանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը