Թե ի՞նչ ծրագիր է սա ու ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի համար` փորձեցինք պարզել մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից: Մասնագետը պնդում է, որ սա շատ վտանգավոր լրտեսական ծրագիր է.
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը այս տարվա մայիսի վերջի դրությամբ կազմել է 40 մլրդ 87 մլն ՀՀ դրամ։
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։
Գործարար Գերման Ստերլիգովը այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի զարգացման իր պլանը, հայտնում է Interfax-ը: Մասնավորապես, նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում շրջանառության մեջ մտցնել ոսկե ու արծաթե դրամներ, ինչպես նաև այս Ղարաբաղը հայտարարել էկոլոգիական օֆշոր:
«Այո, ես կարող եմ հաստատել, որ այդ հարցում փոխզիջում հնարավոր չէ: Ամենայն հավանականությամբ, խոսքը 2 տարով էմբարգոյի պահպանման մասին է»,-ասել է նա:
Կիրակի երեկոյան Օմսկի զորանոցի մասնաշենքերից մեկի փլուզման պատճառը, որի հետևանքով մահացել է 23 զինծառայող, կարող էր լինել վատ վերանորոգումը: Փլատակների տակ էր մնացել 42 զինծառայող, որոնցից 23-ը մահացել են:
Հուլիսի 14-16-ին, 18-ին հյուսիսային առանձին վայրերում, 17-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:
Դիվերսիայի զոհ դարձած Ազատ Ասոյանը եղբայր է ունեցել:
«Ոսկե Ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր դերասանուհի Օռնելա Մուտին (Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլին) Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում հանդիպեց մամուլի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում և լեփ-լեցուն դահլիճում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են հունական ֆինանսական ճգնաժամի խնդրի լուծման եղանակները:
«Մենք միշտ էլ ասել ենք, որ ոչ մի անհամատեղելիություն չենք տեսնում Հայաստանի՝ տնտեսական այդ նոր միությանը անդամակցումով և Եվամիության հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելու և դրանք կենսագործելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր ժյուրիի նախագահ, ֆրանսիահայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմել է, որ վաղուց էր մտածում հայկական ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու ուղղությամբ:
«Ես որոշել եմ հինգշաբթի վերադառնալ Ռուսաստան, որպեսզի վերջ տամ խոսակցություններին, թե թաքնվում եմ արդարադատությունից, իսկ ընտանիքիս այստեղ եմ թողնում: Նման լուրերը վնասում են Ղարաբաղի ու Ռուսաստանի փոխհարաբերություններին, իսկ ինչո՞ւ նրանք պետք է ինձ համար վիճեն»,-բացատրել է նա:
Հուլիսի 13-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի մոտ իր վարած ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվում. անհրաժեշտ է օգնություն:
«Ես համաձայն չեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության շրջանակներից դուրս է եկել»
Հուլիսի 10-ին ձերբակալված Արթուր Ղազարյանին (Տույ) մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրնսգրքի 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին նաև, որ քննիչը որոշում է կայացրել Արթուր Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
«Դա եղել է հունիսի 25-ին՝ իմ ծննդյան օրը. ինքը՝ ոստիկանական պատի այս կողմում է կանգնած եղել, ես՝ այն կողմում։
Այսօր Մեծ Բրիտանիայի Barclay’s բանկում փակվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի հաշվեհամարը, հայտնում է RIA Novosti-ն:
Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների հարազատները որպես փոխհատուցում կարող են ստանալ 5,8 մլն-ական ռուբլի:
«Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները վերաբերում էին ներքին քաղաքական կյանքին, ես այստեղ մեկանաբանություններ չեմ կարող անել, ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահի: Տպավորություն ունեմ, որ ցույցերը մեղմվել և հանդարտվել են»:
ՕՊԵԿ-ը բարձրացրել է 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի նկատմամբ կանխատեսումը օրական 100 հազար բարելով:
Կյանքի 56-րդ տարում մահացել է DS ու Wii հավելվածները շուկայի առաջատար դարձրած Nintendo ընկերության ղեկավար Սատորու Իվատան:
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի նահանգապետ Սքոթ Ուոքերը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, հայտնում է Reuters-ը:
Քանի որ բավական լղոզված ներկայացրեց Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ աուդիտ պետք է անցկացվի, բայց մինչ օրս չկա տեխնիկական առաջադրանք, թե ինչ աուդիտ է՝ ֆինանսակա՞ն, թե՞ տեխնիկական…
Ինձ Ագրարային համալսարանից հետազոտություն էին ուղարկել. Լոռու մարզում տարբեր բարձրությունների վրա ուսումնասիրվել էին ուտելի բույսերում առկա մետաղները և ամենաբարձր քանակությունը բույսերում հենց երկաթինն էր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։
«Եթե մեր պահանջները չիրականացվեն, ապա մենք նպատակահարմար չենք գտնի իրենց կառավարումը»,- հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Որքանո՞վ է հավանական այլընտրանքային էներգետիկայի զարգացումը մեր երկրում ու ի՞նչ կտա այն էկոլոգիային: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ երբ սկսվեց փոքր հէկ-երի զարգացման ծրագիրը, իրենք շատ ուրախացան, որ վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը զարգանում է: