Բաժիններ՝

Ստեփանակերտում կայացել է անվանի հայ լուսանկարչի ցուցահանդեսը

Նախօրեին՝ «Սահման» համահայկական փառատոնի շրջանակներում, «Ժայռ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կայացել է անվանի հայ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի լուսանկարների ցուցահանդեսը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը նշել է, որ այս փառատոնը, որի աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա մարտ ամսից, ունի գրական-ստեղծագործական ուղղվածություն և անց է կացվում «Ազատության և անկախության սահմանը» թեմատիկ խորագրի ներքո:

«Փառատոնի նպատակն ազգերի միջև խաղաղության և բարեկամանական հարաբերությունների ամրապնդումն է, ինչպես նաև Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության կապի ամրապնդումը երիտասարդության շրջանում»,-նշել է Ս. Պետրոսյանը: Ս. Պետրոսյանի խոսքով՝ փառատոնին Արցախից մասնակցում են 5-12-րդ դասարանների 22 աշակերտ:

11742704_1591459904450544_5969057744413545191_n_001
Ցուցահանդեսին ներկայացված էր Դամիան Հովհաննիսյանի անհատական լուսանկարները, որտեղ պատկերված են սահմանամերձ գյուղերում ապրող երեխաները:

Սեպտեմբերի 12-15-ը Սևանում Կիլիկիա նավի վրա տեղի կունենա փառատոնի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն լավագույն աշակերտները «Ժայռ» համահայկական երիտասարդական միության նախագահ Ալեքսան Մինասյանը նշել է, որ միությունը ստեղծվել է 2001 թվականին, որի սկզբնական նպատակը եղել է ջրային սպորտի զարգացումը երիտասարդների շրջանում:

«Միությունը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, որոնք միավորում են հայ երիտասարդներին»,-ասել է Ա. Մինասյանը և հավելել, որ ցուցահանդեսը կայացել է նաև Երևանում:

Արվեստասեր Լուսինե Թևոսյանը նշել է, որ հաճելի է Արցախում ականատեսը լինել նման ցուցահանդեսների:

7777777777777777788888888888

«Լուսանկարներին նայելով հասկացա, որ հեղինակը շատ հետաքրքիր անձնավորություն է, և յուրաքանչյուր նկարի մեջ կա խորը բովանդակություն և իմաստ»,-ասել է Լ. Թևոսյանը և ավելացրել, որ յուրաքանչյուր նկարի մեջ հեղինակի հոգեվիճակն է պատկերված:

Փառատոնի ամենամյա գլխավոր աջակիցն է ՀՀ պաշտպանության նախարարությունը և սպորտի և երիտասարդության նախարարությունը:

Ցուցահանդեսին ներկա էին նաև ԼՂՀ մշակույթի և երիտասրդության հարցերի նախարարության աշխատակիցներ և արվեստասեր հասարակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս