
«Սևիլիան» կարող է գնել Չիչարիտոյին 11 մլն եվրոյով

Իսպանական ակումբը «Միլան» տեղափոխված Կարլոս Բակային փոխարինող է գտել:
Մեքսիկացի հարձակվողը մտադրություն չունի կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում» և պլանավորում է մնալ Իսպանիայում:
«Սևիլիան» հարցում է կատարել 27-ամյա հարձակվողի ձեռքբերման վերաբերյալ և պատասխան է ստացել «մանկունյանցիներից»:
Չիչարիտոյի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամռանը, և «Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է նրա վաճառքից ստանալ 11 մլն եվրո, հաստատում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և «Օրլանդո Սիթին»:
Ավելի վաղ «Սևիլիայի» մարզիչ Ունաի Էմերին արդեն հայտարարել էր, որ ակումբը քննարկում է Չիչարիտոյի գնման հնարավորությունը:
Նախորդ մրցաշրջանում Չիչարիտոն վարձավճարով խաղում էր «Ռեալի» կազմում և այդ ընթացքում անցկացրել է 12 հանդիպում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը