Բաժիններ՝

Մխիթարյանին ձեռք բերելու համար «Յուվենթուսը» կանի ամեն բան

ILSUSSIDIARIO.NET-ը գրում է, որ Թուրինի «Յուվենթուսը» փոխարինող է փնտրում Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի համար: Լեգենդար ֆուտբոլիստն այս ամռանն է հեռացել ակումբից:

Ըստ աղբյուրի՝ Պիռլոյի փոխարինելու գլխավոր թեկնածուն Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։

Իտալիայի չեմպիոնը մտադիր է անել ամեն բան և կենտրոնանալ հենց հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի վրա:

Մխիթարյանից բացի, որոշակի ընթացք ակումբը դիտարկում էր Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Թեյշերային ձեռք բերելու հավանականությունը, սակայն խոսակցությունները շատ շուտ մարեցին, և, ըստ աղբյուրի, Թեյշերային ձեռք բերելու տարբերակներ շատ քիչ կան։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս