Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
8 մարդ, որոնք պատանդ էին վերցվել Փարիզի մերձակա Վիլնյովա-լա-Գարեն քաղաքի առևտրային կենտրոններից մեկում, ազատ է արձակվել, հայտնում է Lenta.ru-ն:
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, ով վաղուց է զբաղվում դիզայնով ու սեփական ձևվածքի հագուստներ կարելով, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո վստահ է, որ ինքը հենց լեռներում նորաձևության ցուցադրություն կկազմակերպի, հայտնում է LifeNews-ը:
«Չեմ ափսոսում ոչ մի բանի համար… Թերևս, միայն նրա համար, որ բավական ժամանակ եմ կորցրել՝ Հայաստանից հեռու լինելով, բայց ես այդ տարիները պարապ չեմ անցկացրել, դրա համար հստակ գիտեմ, որ որևէ բանի համար չեմ ափսոսում»:
Նվազագույնը 33 մարդ է զոհվել Աֆղանստանի Հոսթ նահանգում պայթուցիկ նյութերով լի մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Մի շարք զինված մարդիկ են ներխուժել Փարիզի հյուսիսում գտնվող Primark խանութ ու պատանդ են վերցրել մոտ 10 աշխատակցի, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունները և Սիլիկյան թաղամասում որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող, «Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատերեր Հրանտ, Աշոտ և Հրաչյա Մարտիրոսյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դիակը՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքի հետքերով:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ` հուլիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևանում` Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախօրոք հայտարարված պլանային ջրանջատումը տեխնիկական պատճառներով հուլիսի 13-ից տեղափոխվում է հուլիսի 15/16-ին: Կից ներկայացվում է այդ մասին ճշգրտված մամուլի հաղորդագրությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով փլատակների տակից դուրս են բերվել այնտեղ մնացած բոլոր զինծառայողները, զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով մինչև 23 մարդու:
Զինվորականներին, ովքեր տուժել են Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով, ինքնաթիռով կտեղափոխեն Մոսկվա: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Այսօր՝ ժ. 10.00-ին նախատեսված Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի քրեական գործով դատական առաջին նիստը չի կայացել, հայտնում է Turan գործակալությունը:
Օմսկի զորանոցում արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը կազմել է 18 մարդ, փլատակների տակից դուրս է բերվել 37 զինծառայող, որոնվում է ևս 5-ը, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է: Նա իր համարձակությամբ և պատվի բարձր զգացումով կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ:
ԱՄԷ-ում մահապատժի են ենթարկել մի կնոջ, ով մեղադրվում էր անցած տարվա դեկտեմբերին ամերիկացի մի ուսուցչուհու սպանելու մեջ:
Հուլիսի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում քաղաքացուն զանգահարել է ընկերը՝ Լ.Ս.-ն, և հաղորդել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ՃՏՊ-ի է ենթարկվել (մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը), որից հետո վերջինիս հետ կապ չի կարողանում հաստատել:
Givenchy-ի «Աշուն-ձմեռ-2015-2016» հավաքածուի գովազդային արշավին մասնակցել են Ալեսիոն Պոզզին, Ալիս Մեյնհերթը, Քենդիս Սվեյնփոլը, Դոնաթելլա Վերսաչեն, Ֆիլիպ Հրիվանկը, Ֆրենկ Ռայդերը, Լի Վուչունը, Լուկաս Կանտաոն, Վիկտոր Կրուզն ու այլք:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը և նրա կինը` Դարյա Տարասովան որդի են ունեցել:
Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատած ռուս գործարար Գերման Ստերլիգովին բարերար Լևոն Հայրապետյանը հիրավի արքայական նվեր է արել` նվիրելով ձիերի երամակ:
Reddit պորտալի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էլեն Պաոն հեռանում է ընկերությունից, գրում է Variety-ն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ 10 հյուրանոցների հետևյալ հավաքածում:
Ամերիկացի կինոդերասան Դուեյն Ջոնսոնը 3 րոպեում 150 սելֆի անելու շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Today-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է Golf հեչբեքի նոր մոդիֆիկացիան, որն այս հանգստյան օրերին Volkswagen-ի կհայտնվի ավստրիական Շպիլբերգ քաղաքի ավտոարշավի Red Bull Ring մայրուղում: Մեքենան կմասնակցի Touringcar Racer International Series ավտոարշավին:
Ստամոքսի բակտերիան հաճախակի հանդիպող առողջական խնդիրներից է: Բակտերիայի բուժումը կարող է երկարատև և հյուծող գործընթացի վերածվել, իսկ բժիշկները հաճախ հզոր հակաբիոտիկներ են նշանակում:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սպանության կատարման մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:
Ներկայումս առաջարկվում են բազմաթիվ միջոցներ` խոհանոցում մաքրությունն ապահովելու համար, որոնք հաճախ բավական թանկ են լինում: Սակայն կարելի է հեշտությամբ ազատվել այդ կեղտից և յուղից` օգտագործելով ընդամենը սոդա և և ջրածնի պերօքսիդ: