Բաժիններ՝

Հուլիսի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կիմանա իր մրցակիցներին

Հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում է ընտրական 6 զամբյուղ: Ներկայացնում ենք զամբյուղները՝ ըստ կարգերի:

1-ին զամբյուղ – Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա:

2-րդ զամբյուղ – Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա:

3-րդ զամբյուղ – Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա, Սերբիա, Հունաստան:

4-րդ զամբյուղ – Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Չեռնոգորիա, Էստոնիա:

5-րդ զամբյուղ – Կիպրոս, Լատվիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդավա:

6-րդ զամբյուղ – Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան Մարինո, Անդորրա:

Ընտրական փուլը կմեկնարկի 2016-ի սեպտեմբերի 4-ին: Եզրափակիչ մրցաշարում կհայտնվեն իրենց խմբերում հաղթողները, իսկ 8 լավագույն թիմերը, որոնք կզբաղեցնեն 2-րդ տեղերը, ևս 4 ուղեգիր կխաղարկեն՝ փլեյ-օֆի փուլում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս