Ռահիմ Սթերլինգը հիվանդության պատճառաբանությամբ մարզմանը չի ներկայացել:
Օրերս Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, իր բնակարանին կից տնամերձ հողամասում ոռոգում կատարելու ընթացքում, վիճաբանության ժամանակ, համագյուղացի՝ 1970 թ. ծնված Հայկարամ Խ.-ն:
Հուլիսի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ՊՊԾ երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թվականին ծնված Արթուր Ղազարյանին՝ Տույ մականվամբ, 1981թվականին ծնված Արթուր Բորյանին՝ […]
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության մասին:
2015թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ: Կառավարությունը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է մարտի 2, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է մարտի 12-ին:
Մոսկովյան ակումբը հայ կիսապաշտպանի տեղափոխման մի քանի առաջարկ ունի:
2015 թվականի հունիսի 30-ին ՏՎԽ-ն հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբանի՝ ՏՎԽ-ին Հրապարակ օրաթերթում տպագրված «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդվածի վերաբերյալ կարծիք տալու դիմումի մասին իր եզրակացությունը:
Հազը հաճախակի հանդիպող երևույթ է, հատկապես՝ ձմռան սեզոնին: Բոլորս փորձում ենք գտնել մի դեղամիջոց, որը կհանգստացնի հազի նախանշանները:
Արգենտինացին այլևս չի ցանկանում խաղալ Անգլիայում:
Հուլիսի 8-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 34 ավտոմեքենա, որից 32-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:
2015 թվականի հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել է որդու ավտոմեքենան, ապա գրավոր հաղորդում է ստացվել նաև գյուղապետի որդուց՝ Մարզպետ Աշոտի Վարդանյանից։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Լիլիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ «BlogNews.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատասխանողի կողմից իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և պատասխանի հրապարակման պարտավորեցնելու պահանջների մասին։
2015 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Չարենցավան» բժշկական կենտրոնի բուժքույր Անի Մ.-ի սենյակից գողացել է նրան պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտ, անձնական օգտագործման իրեր՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
«Ծեր Սենյորան» փնտրում է Անդրեա Պիռլոյի փոխարինողին:
Հուլիսի 11-ին և 15-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա կնոջ առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Գիտակցությունը պահպանված է, հեմոդինամիկ բոլոր ցուցանիշները դրական են, հավասարակշռված պատասխանում է բժիշկների հարցերին, զգալի նվազել է այտուցվածությունը:
Իսպանական Marca պարբերականը գրեթե համոզված է, որ մի քանի ժամվա ընթացքում պաշտոնապես կհայտարարվի այն մասին, որ Իկեր Կասիլիասը հեռանում է մադրիդյան ակումբից:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի կունենա միջոցառում նվիրված «Սոյուզ»-«Ապոլոն» խորհրդաամերիկյան համատեղ օդաչուավոր տիեզերական թռիչքի իրականացման 40-րդ տարեդարձին:
Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ շրջկենտրոնի ջրամատակարարման նոր ցանցի գործարկման և ճանապարհների վերանորոգման վերաբերյալ:
Օմար Շարիֆը ծնվել է 1932 թվականի ապրիլի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա Օմարը փոխել է անունը և կրոնը, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ։
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի արտահանողները հայտնվեցին, այսպես ասած, պատային իրավիճակում: Ի հայտ եկած տեխնիկական բարդությունները ոչինչ էին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման ու դրա հետևանքների համեմատ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստացել է դատարանի թույլտվությունը՝ կալանք դնել МТС-ի ու VimpelСom-ի 300 մլն դոլար հաշիվների վրա՝ կապված Ուզբեկստանի հեռահաղորդակցության շուկայում կոռուպցիոն գործարքների գործի շրջանակում, հայտնում է Bloomberg-ը:
«Տարվա լավագույն բանկ» տիտղոսի նվաճումն եղել է ի շնորհիվ բանկի հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության:
ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարում է, որ Հունաստանը Եվրամիության օգնության կարիքն ունի Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից ժամանող փախստականների խնդիրը լուծելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Յունիբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու:
Կրասնոյարսկի երկրամասում երկու ավտոբուսների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի զոհերի ընտանիքներին կհատկացվի 300 հազարական ռուբլի, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով երկրամասի պաշտոնական պորտալին:
Ոստիկանության Ապարանի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արագած գյուղի կամրջի տակ զինամթերք է թողել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին կայցելեն Հայաստան, իսկ հուլիսի 21-ին՝ Ադրբեջան:
Հյուսիսային Օսիայի իշխանությունները Վրաստանից եկող մեքենաներին Երևանի ժամանակով ժ. 21.00-06.00-ն ընկած սահմաններում թույլ չեն տալիս անցնել Վերին Լարսի անցակետով:
Դատարանը նկատի ունենալով հիշյալ հանգամանքը, չի բավարարել քննիչի միջնորդությունը` Աննա Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստարագրություն չհեռանալու մասին: