
Իրանում բախումներ են տեղի ունեցել PJAK-ի զինյալների ու երկրի անվտանգության ուժերի միջև

PKK-ի իրանական թևի զինյալների՝ PJAK-ի ու Իրանի անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել, հայտնում է İRNA գործակալությունը:
Այս մասին հայտարարել է Քուրդիստան նահանգի հեղափոխական գվարդիական կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ալթայ Իբրահիմ Հոսեյնը:
Նրա խոսքով՝ բախումները տեղի են ունեցել օգոստոսի 11-ին Իրանի Քուրդիստան նահանգի Քամյարան քաղաքում:
Հոսեյնն ասել է, որ բասիջների ու PJAK-ի բախումների հետևանքով սպանվել է 5 բասիջ զինծառայող: