
Ճապոնիայում գործարկվել է Ֆուկուսիմայի վթարից հետո առաջին ռեակտորը

Ճապոնական «Սենդայ» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը վերսկսել է աշխատանքն այսօր՝ առավոտյան ժ. 9.00-ի սահմաններում, հայտնում է NHK ճապոնական հեռուստաալիքը:
Ճապոնական «Սենդայը» դարձել է առաջին ԱԷԿ-ը, որը գործարկվել է 2011թ.
«Ֆուկուսիմայի» աղետից հետո: Այդ ժամանակ Ճապոնիայի բոլոր՝ 48 ռեակտորները կանգնեցվել էին անվտանգության նկատառումներով:
Ինչպես հաղորդվում է, «Սենդայ» կայանը զինված է անվտանգության նոր չափանիշների համաձայն:
Ներկայում «Սենդայը», ինչպես հայտնում են Ճապոնիայի իշխանությունները, կարող է դիմանալ տարերային աղետի հարվածին, ինչպիսիք են երկրաշարժն ու ցունամին, որը պատուհասել էր Ճապոնիան 2011 թվականի գարնանը:
Ծրագրվում է, որ ռեակտորը իր ամբողջ հզորությամբ կսկսի գործել սեպտեմբերի վերջից: