Կենտրոնական բանկի ակտիվները նվազել են
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ։ Ըստ հաշվետվության՝ 1 տրիլիոն՝ 347.5 մլրդ դրամ (այդ թվում՝ արտարժույթով ակտիվների ծավալը կազմել է 791.5 մլրդ դրամ)։ 2014թ. վերջի համեմատ՝ ԿԲ ակտիվները նվազել են 17.4 մլրդ դրամով։
ԿԲ պարտավորությունների ընդհանուր չափը այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում նվազել է շուրջ 13.8 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 327.2 մլրդ դրամ։ Իսկ սեփական կապիտալի մեծությունը 20.3 մլրդ դրամ է (նվազումը՝ 3.27 մլրդ դրամ)։
Կուտակված վնասը 2015թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 132.3 մլրդ դրամ։