Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ
Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294167 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 876 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 019 520 972372 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.3700 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայություն