
Դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 478 դրամ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ օգոստոսի 14-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.1%-ով ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 220 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 476 դրամով, վաճառվում 489.5 դրամով: