
ԵԱՀԿ մոնիթորինգ է անցկացրել շփման գծում

Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, այսօր՝ օգոստոսի 14-ին, շփման գծում մոնիթորինգ է անցկացվել Գեդաբեկի շրջանի Նովոիվանովկա գյուղի մերձակայքում՝ համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, մոնիթորինգի անցկացման ժամանակ ինչ-որ խախտումներ չեն գրանցվել:
Տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Սվեդբերգը:
Հայաստանի կողմից շփման գծի մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը: