Բաժիններ՝

Պապարացիները հետապնդում են Մեծ Բրիտանայի արքայազն Ջորջին

Վերջին ամիսներին ավելացել են պապարացիների կողմից հետապնդումները ու անհանգիստ գործողությունները, ովքեր փորձում են լուսանկարել Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջին, իսկ թղթակիցների մեթոդները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր, նախազգուշացնում է Քենինգսթոնի պալատը:

«Նրանք հատել են սահմանագիծը»,- ասվում է բաց նամակում՝ ուղղված համապատասխան մարմիններին, որոնք վերահսկում են Բրիտանիայում ԶԼՄ-ների ձեռնարկած միջոցները:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ու ԱՄՆ-ի ավելի շատ պարբերականներ են հրապարակում լուսանկարներ՝ արված «անթույլատրելի հանգամանքներում»: Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բրիտանական ԶԼՄ-ների «ճնշող մեծամասնությունը» նման հրապարակումներ չի անում:

Քենինգսթոնի պալատը հույս ունի կանխել 2 տարեկան արքայազնի լուսանկարների հետագա հրապարակումները՝ առանց թագավորական ընտանիքի թույլտվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս