
Եղեգնուտ գյուղի գերեզմանատան մոտ չբնակեցված տուն է այրվել

Օգոստոսի 14-ին, ժամը 10.02-ին է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է չբնակեցված տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.05-ին, մարվել՝ 11.20-ին:
Այրվել է Խ. Ղ.-ին պատկանող տան հուրասենյակը (35 քմ.)՝ գույքով (2 մահճակալ, զգեստապահարանը, փայտե վառարանը):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի 7 բնակիչ: