Բաժիններ՝

ԱՄՆ-ը խնդրում է Եվրոպային կալանավորել ռուսական բջջային օպերատորների ակտիվները

ԱՄՆ իշխանությունները դիմել են 5 եվրոպական երկրի՝ հարցում ուղարկելով երկու ռուսական բջջային օպերատորների ակտիվները կալանքի տակ վերցնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Ուզբեկստանում կոռուպցիոն գործի շրջանակում կարող են կալանավորվել ռուսական МТС ու Vimpelcom («Բիլայն») ընկերությունների, ինչպես նաև շվեդական TeliaSonera ընկերության ակտիվները՝ ընդհանուր 1 մլրդ դոլար արժողությամբ:

WSJ-ը հղում է կատարում քաջատեղյակ աղբյուրներին, ինչպես նաև դատական փաստաթղթերին:

Ամերիկացի քննիչները հետաքննում են Ուզբեկստանում կոռուպցիոն գործը, որը կապված է երկրի նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարայի հետ:
Ըստ հետաքննության տվյալների՝ օպերատորները տասնյակ միլիոնավոր դոլարներ են վճարել Ուզբեկստանում բիզնես վարելու իրավունքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս