
Հունաստանի կառավարությունը հավանության է արժանացրել միջազգային վարկատուների հետ համաձայնագիրը

Հունաստանի կառավարությունը ամբողջ գիշեր տևած քննարկումներից հետո հավանության է արժանացրել միջազգային վարկատուների հետ համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը:
Պատգամավորներն այդպիսով հավանության են արժանացրել ԵՄ օգնության երրորդ փաթեթի ստացման պայմանները, որի արժեքը գնահատվում է 85 մլրդ եվրո:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել պատգամավորներին աջակցել համաձայնագրին՝ այն անվանելով «անհրաժեշտ քայլ» ազգի համար:
Հունաստանի իշխանությունները հույս ունեն, որ ընդունելով հունական տնտեսության օգնության ծրագիրը, կկարողանան մատչում ստանալ միջոցներին, որ անհրաժեշտ են ԵԿԲ-ի պարտքը վճարելու համար:
Եվրոգոտու ֆինանսների նախարարները, ինչպես սպասվում է, կհանդիպեն ուրբաթ, որպեսզի հաստատեն համաձայնագիրը:
Որպեսզի ստանա ԵՄ-ի ֆինանսական օգնությունը, Հունաստանը համաձայնել է կատարել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ կրճատել ծախսերն ու բարձրացնել հարկերը:
Հունաստանը պետք է մինչև օգոստոսի 20-ը ԵԿԲ-ին վճարի մոտ 3,4 մլրդ եվրո (3,8 մլրդ դոլար):