 
                        «Հենրիխ Մխիթարյանն ուժեղ է և թիմային, և անհատական խաղում». Թոմաս Տուխել
 
                                    Դորտմունդյան «Բորուսիայի» ավագ մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 11-րդ տուրի բրեմենյան «Վերդերի» հետ խաղից հետո շռայլ կոմպլիմենտներ է ուղղել Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Հենրիխը շատ ուժեղ է անհատական խաղում: Նա գերազանց դրիբլինգ և լավ արդյունավետություն է ցուցադրում: Այս մրցաշրջանում նա կարող է բարելավել արդյունավետության իր անձնական ռեկորդը: Պետք է անպայման նշել նաև նրա թիմային խաղը. նա միշտ մասնակցում է գնդակը խլելու ժամանակ»,- Տուխելի խոսքերն է ցիտում Kicker-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        