ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության ավագ քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Համաշխարհային ՏՏ մրցանակի վեցերորդ դափնեկիրը «Կասպերսկի լաբորատորիա» մասնավոր ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին է: Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցած ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսի ընթացում:
2015թ. օգոսոտոսի 21-ին՝ աշխատանքն ավարտելուց հետո, պատահական տաքսի ավտոմեքենայով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մինչև 2015թ. նոյեմբերի 02-ը բնակվել գյուղերից մեկում՝ չհայտնելով կոնկրետ որ գյուղում է մնացել: Հաղորդաշարերից տեղեկացել է, որ իր անհետ կորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և որոշել է վերադառնալ:
Խուզարկություններ են կատարվել նաև ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքի առաջին հարկում գտնվող պատժախցերում:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 26-ին որոշում է կայացրել կարճել հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի վարույթը։
Նա հիշեցրեց, որ 2010 թվականի մայիսին, երբ իրենք պատրաստվում էին իրենց առաջին թռիչքն իրականացնել, իրենց ասացին՝ թռիչքը չի լինելու:
Տուլայում կողաշրջված ավտոբուսի վարորդը եղել է սթափ: Դա պարզվել է ՃՏՊ-ի ականատեսների ու երկու վարորդների հարցաքննության ընթացքում, հայտնում է vesti.ru-ն:
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 100 հազար տոննա հացահատիկ՝ որպես մարդասիրական օգնություն, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևին:
Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
«Ինչքանով որ ես հիշում եմ, տղես ասում էր, որ էս մեքենան մի ամիս է Ռուսաստանում վերանորոգվում է՝ մատոռի կառոպկան էր հավաքվում։ Կարծում եմ, որ չէր կարող դեպքը պատահել որդուս անփութության հետևանքով», – ասել էՀարությունյանի հայրը։
Այս պահին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում:
Անկախ լավատեսական գնահատականներից և տնտեսական աճի` գրանցված ու գրանցվելիք թվերից, տնտեսության վիճակը շարունակում է տխուր մնալ։ Տարին աճով ենք փակում, սակայն դա ոչինչ չի նշանակում։
«Ամեն ինչ ասված է դրա մեջ»,- այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին արած կոչը՝ ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Անվտանգության ու նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերի քննարկմանն է նվիրված եղել ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ), ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն) ու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բարձրագույն ադմինիստրատիվ-պաշտոնատար անձանց հանդիպումը, որն այսօր կայացել է Մոսկվայում: Այս մասին հայտնում է TASS-ը:
ՀՀ քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող Higer մակնիշի ուղեւորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոլ Պոգբան չի տեղափոխվի Կատալոնիա:
Դատաբժիշկ փորձագետները Եգիպտոսում կործանված А321 ինքնաթիռի զոհերի մարմինները բաժանել են երկու խմբի ու պարզել, որ նրանց վնասվածքների բնույթը միմյանցից կտրուկ տարբերվում է:
«Երկու կողմերն էլ, այսինքն՝ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները, քարոզարշավ են անելու, ամեն մեկն իր կարծիքն է ներկայացնելու և ում կհաջողվի համոզել ժողովրդին՝ նա էլ կհաղթի: Այսօրվա մարդը տարբերվում է նրանով, որ գնում, հասնում է խցիկի մոտ, ինքը իրա ցանկացածն անում է»:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Էրդողանի համար կիսով չափ բացեց սահմանադրական փոփոխությունների դուռը: Առաջադրանքը այս փոփոխությունների գերնախագահական համակարգի հաստատումն է, կամ այլ խոսքով` էրդողանական վարքագծի միաբեւեռացումը: Իշխող կուսակցության ապահոված խորհրդարանական աթոռների թիվը չի արտոնում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը կայացնի խորհրդարանը: Այստեղ պետք է միանան իշխող կուսակցությունից դուրս խորհրդարանական այլ քվեներ, որպեսզի գոյանա անհրաժեշտ թիվը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև սպանության մեկ այլ դրվագ ևս:
Ըստ նրա՝ «այո»-ն շատ բան կփոխի մարդկանց կյանքում. «Գոնե երիտասարդները պետք է գոհ լինեն, ռեժիմի փոփոխություն է կատարվում: Իշխանները հո հավերժ չե՞ն, հա էլ լինելու է իշխանափոխություն: Լսի, կոմունիստներից ուժեղ ռեժիմ չկար, բայց փոխվեց, չէ՞: ՀՀՇ-ն փոխվեց»:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում Նեղոց գյուղի սկզբնամասում, նոյեմբերի 3-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով:
Տուլայի մարզում ՃՏՊ-ից տուժածները Ռուսաստանում ապահովագրական փոխհատուցում չեն ստանա, հայտնում է Ապահովագրողների պատասխանատվության ազգային միությունը:
«Բա չիմանա՞նք, հացի գները ո՞նց է իջեցնում, պետական բյուջեից սուբսիդավորում է, չի սուբսիդավորում, ո՞նց է ստացվում, որ հացի գները իջեցնում են, բայց դրանք բարձր են»,- զարմացավ Փաշինյանը:
Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ին նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբարարության նշանները: