Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աղոթք կատարվեց ավտովթարի զոհերի համար
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը սկսեց Գերագույն հոգևոր խորհուրդը:
Նոյեմբերի 4-ի նիստի սկզբում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, աղոթք բարձրացվեց առ Աստված ՌԴ Տուլայի շրջանում` «Դոն» մայրուղու վրա, Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները վշտակցություն հայտնեցին զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Ժողովականները նաև շուտափույթ ապաքինում մաղթեցին բոլոր վիրավորներին: