«ԱՆ-12»-ի ավիաաղետից փրկվածները սուդանցիներ են. Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ
Ջուբայի օդանավակայանի մոտ աղետի ենթարկված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռից փրկված 3 անձինք Հարավային Սուդանի քաղաքացիներ են, հայտնել է այս աֆրիկյան պետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Նախնական տեղեկություններով՝ ավիաաղետին զոհ է դարձել մոտ 40 մարդ: Ջուբայի օդանավակայանի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ ավիավթարից հաջողվել է փրկվել 3 ուղևորի:
Բացի այդ՝ ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռն ընկել է ֆերմայի վրա, ինչի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ:
Հիշեցնենք, որ «ԱՆ-12» ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռում գտնվել են 12 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները՝ 5 հայ և 1 ռուս: