Բաժիններ՝

«Ես հպարտ եմ, որովհետև «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում երկար ժամանակ չէր կարողանում հաղթել ռուսական թիմերին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «ԲԿՄԱ»-ի հետ խաղի դիտարկումներով (1:0):

«Մենք վերահսկում էինք խաղը գրեթե 90 րոպե, բայց այն րոպեին, երբ մենք այն չէինք վերահսկում, Դումբիան կարող էր խփել վճռական գոլը:

Այսօր մեզ փրկեցին Դավիդ Դե Խեան և Սմոլինգը:

Ես հպարտանում եմ, որովհետև «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում երկար ժամանակ չէր կարողանում հաղթել ռուսական թիմերին:

Ես խուլ չեմ, ես լսել եմ, որ երկրպագուները դժգոհ էին Մարտիալի փոփոխությունից, բայց մեզ պետք չէ կենտրոնանալ դրա վրա»,- հայտարարել է Լուի Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30