Բաժիններ՝

Պարզվել է, թե որ ընկերությանն է պատկանում կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը

Այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով:

Այս տեղեկությունը LifeNews-ին հայտնել են Golden Wings ավիաընկերությունից:

an127

Տվյալների համաձայն՝ Allied Services Limited-ն ունի երկու «ԱՆ-12» ինքնաթիռ՝ բորտային EY-406 ու EY-409 համարանիշներով: Դեռ հայտնի չէ, թե որ ինքնաթիռն է կործանվել,
Ներկայում աղետի վայրում աշխատում են փրկարարները: Նախնական տվյալով՝ զոհվել է մոտ 40 մարդ, ներառյալ անձնակազմի 5 ռուս անդամները:

an12

Ավելի վաղ Ջուբայի օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է ողջ մնացել:

Հիշեցնենք, որ Interfax-ի աղբյուրը չի բացառել, որ կործանված «ԱՆ-12»-ը կարող էր պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս