Պուտինը շնորհավորել է Էրդողանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Խոսակցության ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության հարցերը, բարձր մակարդակի երկկողմ համագործակցության խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները, առևտրա-տնտեսական համագործակցության զարգացման այլ հարցեր:
Բացի այդ՝ երկու երկրների նախագահները պայմանավորվել են երկկողմ հանդիպում ունենալ «Մեծ քսանյակի» շրջանակում:
«Պուտինն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ՝ կապված Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պուտինը նաև շնորհավորել է Էրդողանին նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: