Ռումինիայի վարչապետը ցուցարարների ճնշման ներքո հրաժարական է ներկայացրել
Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում ծագած հրդեհի հետևանքով սկիզբ առած բողոքների ֆոնին հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ն:
Ավելի քան 20 հազար ցուցարար պահանջում էր երկրի կառավարության ղեկավարի, ՆԳՆ-ի ղեկավարի հրաժարականը՝ մեղադրելով իշխանություններին կոռուպցիայի մեջ:
Պոնտայի հետ լիազորությունները վայր կդնի նաև Ռումինիայի նախարարների կաբինետը:
Հիշեցնենք, որ Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում հրդեհը ծագել էր անցած ուրբաթ օրը:
Ռոք համերգի ժամանակ հրավառություն էր իրականացվել փակ սրահում, թեև սեփականատերերը դրա իրագործման լիցենզիա չունեին: Ակումբում հրդեհ էր ծագել, ինչի հետևանքով զոհվել էր 400 հանդիսատեսից 32-ը:
Ակումբի սեփականատերերը կալանավորված են: