«Ադրբեջանի հետ մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանը չի օգտագործի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը սիրիական գործողություններում օգտագործելու շուրջ խոսակցություններին:
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում:
«Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ինչը նշանակում է, որ նոր ահաբեկչությունները բացառված չեն: նոր հարձակումները։ ԻՊ-ը չի հաղթի այս պատերազմը։ Մենք ամեն ինչ կանենք՝ ԻՊ-ին վերջնականապես ոչնչացնելու համար»,-
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) այսօր հայտարարեցին անգլերենի ուսուցման երկու ծրագրերի շարունակական ընդլայնման մասին: Ծրագրերի հովանավորն է ԱՄՆ դեսպանատունը, ֆինանսական աջակցություն է տրամադրում և ծրագրերն իրականացնում է հիմնադրամը:
Եվրո-2016-ի անցումային փուլում Հունգարիայի հավաքականը երկու խաղերի արդյունքում 3:1 հաշվով հաղթել է Նորվեգիայի ընտրանուն:
«Դա պրովոկացիոն հայտարարություն է, չեք կարող ապացուցել, որ ուսուցիչը գնում է խախտումների: Դեռ հանրաքվեի օրն էլ չէ, ինչպե՞ս պետք է խախտեն: Լավ կասենք ուսուցիչը բառարանից «այո» բառը կհանի, միայն «ոչ» կասի»,- հակադարձեց Գ.Սահակյանը՝ նշելով, որ հիմնական դպրոցները ոչ թե անմիջապես Աշոտյանն է ղեկավարում, այլ տնօրենները: «Հումորն ու սատիրան հետևանք կունենան նաև ձեր խոսքի վրա»,- սաստեց Գ.Սահակյանը:
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ծանուցումները կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից գործակալությանը ներկայացնելու անհրաժեշտության մասին:
«Beeline»-ը և «Յունիբանկը» կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ Beeline գրասենյակներում բրենդային հեռախոսներ և պլանշետներ ձեռք բերելու համար:
«Այս ամբողջ գործընթացը շտապողականություն է, դրա մեջ կա ափալ-թափալության գործոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Վերջին հայտարարությունը մեր խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի կողմից, ընդամենը կարող է՝ իր մտածելակերպի կամ բառերի ոչ ճիշտ շարադրումն է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտեց Փարիզում ու Բեյրութում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները:
Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչո՞ւ է սոցիալական ցանցը թողարկել այդ նոր ֆունկցիան Փարիզի ահաբեկչությունից, այլ ոչ թե Բեյրութի պայթյուններից հետո:
Սահմանադրական բարեփոխումների «Այո» և «Ոչ» քարոզիչները նոյեմբերի 15-ին Քարահունջում էին:
Վերացվել է ահաբեկչական կազմակերպության հրամանատարական կետը: Սիրիայի Ռաքա քաղաքի վրա տեղի ունեցած ավիահարձակմանը մասնակցել են 10 զինվորական ինքնաթիռ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված Սուրբ պատարագին եւ դրանից հետո «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ու տոնական միջոցառումներին:
«Տեռորը խթանելու համար ամենալավ հայտարարությունն այն է, որ տեռորի համար կային նախադրյալներ: Որևէ մոտիվացիոն հիմքեր դրա տակ փնտրելը կրկնակի հանագործություն է»:
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լը Ռուին:
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա:
Ֆրանսիայի իրավապահները հետախուզում են հայտարարել 26-ամյա Աբդեսլամ Սալահի նկատմամբ, ով կասկածվում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու մեջ:
Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքնով զոհվել են նաև բազմաթիվ օտարերկրացիներ:
«Associated Press»-y՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում է, որ Կանադայի Օնտարիո նահանգի Փեթերբորո քաղաքում անհայտ անձինք մզկիթ են հրդեհել:
Իրանական Fars գործակալությունը հայտնում է Սիրիայի Հալեպ քաղաքից «Իսլամական պետության» գրոհայինների փախուստի մասին: Վերջիններս փախուստի են դիմում կանացի հագուստներով, գրում է Газета-ն:
Ժամը 14:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏՏ 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա Ազամար Տլոստանովին:
Կրակոցների ժամանակ առաջացած իրարանցման ժամանակ, սակայն, հայր ու դուստր կորցրել են իրար: Ըստ լրատվամիջոցների՝ հայրը կարողացել է դուրս գալ թատրոնից, իսկ դուստրը մինչ այժմ չկա:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից տարածված հայտարության համաձայն քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ճշգրտման գործընթացում առաջարկվում է ուշադրություն դարձնել ընտրողների տարիքային խմբերին, անուն, ազգանուն, հայրանունների կրկնություններին, անհասցե ընտրողների և մեկ հասցեում մի քանի տասնյակ բնակիչներ ունեցող բնակարանների առկայությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Նա առաջարկել է համապատասխան օրինագիծ ներկայացնել նախարարների խորհրդի քննարկմանը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված ազոտական պարարտանյութով:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: