Բաժիններ՝

Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում

Վերացվել է ահաբեկչական կազմակերպության հրամանատարական կետը: Սիրիայի Ռաքա քաղաքի վրա տեղի ունեցած ավիահարձակմանը մասնակցել են 10 զինվորական ինքնաթիռ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ջիհադիստների հրամանատարական կետի մոտ հարվածները հասցվել են ահաբեկչական կազմակերպության զինանոցին ու պահուստային զինուժին, ինչպես նաև՝ «Իսլամական պետության»(ԻՊ) ուսումնական ճամբարին: Ավիահարձակման ժամանակ նետվել է 20 ռումբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ասել էր, որ Փարիզի «Բատակլան» համերգասրահի վրա տեղի ունեցած հարձակումից հետո էլ երկրի ավիացիոն ուժերը շարունակելու են ռմբակոծել ԻՊ դիրքերը Սիրիայում: Ըստ ֆրանսիական մամուլի՝ Փարիզը մի քանի օրվա ընթացքում կարող է ԻՊ դիրքերի հարվածների հաճախականությունը մեծացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30