«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկվել հյուպատոսի տեղակալի երկրորդ քարտուղարը. shamshyan.com
Երեկ՝ նոյեմբեիր 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՏՏ 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա Ազամար Տլոստանովին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը՝ որպես հյուպատոսի տեղակալի երկրորդ քարտուղար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: